
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօրվա նիստում առաջարկեց այս տարվա ընդունելության քննությունների ժամանակ անձը հաստատող փաստաթուղթ համարել ոչ միայն անձնագիրը, այլև նույնականացման քարտը:
Նախարարը նաև առաջարկեց Ագրարային համալսարանում արդեն քանի տարի թափուր մնացած ագրո ոլորտին առնչվող մասնագիտական տեղերի ուսանողներին շահագրգռելու համար ստեղծել գրավիչ պայմաններ:
ՀՀ կառավարությունը միաձայն հավանություն տվեց առաջարկին: