
Այսօր ՀՀ կառավարության նիստում Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանի զեկույցի ընթացքում դարձյալ շփոթմունք եղավ:
Ս. Մնացականյանը ներկայացրեց իրար հաջորդող երկու հարց, որը շփոթեցրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վերջինս այսպես արձագանքեց. «18-րդ հարցն եք ներկայացնո՞ւմ, թե՞ 19-ը: Սրտաճմլիկ բառեր եք ասում»:
Մնացականյանը ի պատասխան ներողություն խնդրեց շփոթմունք առաջացնելու համար, ապա շարունակեց հերթով ներկայացնել օրակարգի հարցերը: