Խոսրով Հարությունյանին զարմացրեց ՄԻՊ-ի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում այսօր  2013թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ ՄԻՊ-ը լրացուցիչ ֆինանսավորման կարիք չունի:  

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանին զարմացրեց Կարեն Անդրեասյանի հայտարարությունը և նա հարց ուղղեց պաշտպանին.

«Առաջին անգամ եմ տեսնում պետական մարմին, որը հայտարարում է, որ ֆինանսավորման կարիք չունի: Որո՞նք են այն խնդիրները, որոնք դուք ավելի լավ կլուծեիք, եթե դրա համար լիներ բավարար ֆինանսավորում», – նշեց նա:  

Կարեն Անդրեասյանն էլ պատասխանեց. «Երանի ես ունենայի տասն անգամ ավելի բյուջե և կաշխատեի հարյուր անգամ ավելի գործ անել, բայց ես ասում եմ, որ ՄԻՊ գործունեության համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսավորումը կա: Ես այսօր ոչ թե գումարի պակաս ունեմ, այլ կարիք ունենք օրենսդրական որոշ լիազորությունների ավելացման, նաև կարիք ունենք պետական այն մեկ-երկու մարմինների գործունեության և ընկալման փոփոխությանը, որոնք ականջ չունեն, որ լսեն», – հայտարարեց նա:




Լրահոս