ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր կառավարությանը ներկայացրեց պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Բազմասեր Առաքելյանի և Վահան Կարապետյանի օրենսդրական նախաձեռնությունը, որն առնչվում է շրջանառության հարկի մասին օրենքում լրացում կատարելու մասին առաջարկը:
Պատգամավորներն առաջարկում են շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին երեք տարիներին ազատել առևտրական, ինչպես նաև արտադրական գործունեությունից եկումուտների մասով շրջանառության հարկի վճարման պարտավորությունից:
Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տարեկան մինչեւ 58.35 մլն. դրամ շրջանառություն ունեցող ՀՀ առևտրի ոլորտի ձեռնարկությունների գործունեության հետագա խթանման, շահութաբերության բարձրացմամբ, ինչպես նաև այդ տնտեսվարող սուբյեկտներում առկա աշխատատեղերի պահպանման, նոր աշխատատեղերի ստեղծման, առավել բարենպաստ ձեռնարկատիրական միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարությունը միաձայն հավանություն տվեց առաջարկին: