ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ բյուրոյում Հայաստանն այլեւս չունի ներկայացուցիչ: Մինչ այդ, ԵԽԽՎ բյուրոյում կար ընդամենը մեկ հայ ներկայացուցիչ` Հերմինե Նաղդալյանը: Նա այնտեղ ներկայացված էր որպես ԵԽԽՎ տնտեսական հանձնաժողովի նախագահ: Բայց ԵԽԽՎ այս նստաշրջանում տնտեսական հանձնաժողովը լուծարվել է ու միավորվել սոցիալական հանձնաժողովի հետ, իսկ Նաղդալյանն էլ չի առաջադրվել հանձնաժողովի նախագահի պաշտոնում` ինքնաբերաբար դուրս մնալով նաեւ Բյուրոյից: Թե ինչու նա չի առաջադրվել, անձամբ Նաղդալյանից ճշտել չհաջողվեց. պատգամավորը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:




Լրահոս