Չեմ կարծում` Կարեն Բոթոյանին ճնշած լինեն. Արմեն Երիցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻ նախարար Արմեն Երիցյանից այսօր  լրագրողները հետաքրքրվեցին`  ի՞նչն է պատճառը, որ ՕԵԿ անդամները  համատարած լքում են կուսակցությունը: ՕԵԿ-ից վերջին դուրս եկած անդամը պատգամավոր Կարեն Բոթոյանն է:

Երիցյանն ասաց, որ կուսակցությունը  լքած յուրաքանչյուր անդամ իր պարզաբանումն ունի: «Հարցրեք պրն Բոթոյանից`ինչո՞ւ է   հեռացել կուսակցությունից, տեղյակ չեմ»,- ասաց նախարարը:

Հարցին` համաձայն է Արմեն Երիցյանը այն հայտարարությանը, որ  կուսակցությունից դուրս  գալու Բոթոյանի պատճառը   նրա վրա գործադրված ճնշումներ են` բիզեսը պահելու նպատակով, ինչպես հայտարարել էր  ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, նախարարն ասաց.«Չեմ կարծում:  Բացի այդ` Բոթոյանը գործարարությամբ չի զբաղվում: Բիզնեսով զբաղվում է որքան գիտեմ Բոթոյանի աները»:

 

 




Լրահոս