Այսօր ԱԺ-ում 2013թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունները ներկայացանելիս Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, թե 2013թ.-ի ընթացքում 4609 փաստացի դիմում-բողոք է ստացվել:
Նրա խոսքով` ոչ թե դիմումների թիվն է նվազել, այլ դիմումների աճ է եղել, պարզապես քաղաքացիներն արդեն գիտակցում են, որ նմանատիպ դիմումները կարելի է միավորել, ուստի արդեն կոլեկտիվ դիմումներ են լինում:
Նա մեջբերեց նաև ընթացիկ ուսումնասիրության մի փոքրիկ օրինակ: Անդրեասյանը նշեց, թե լոլիկի ներկրման և արտադրության շուկայում խնդիրներին հետևել փորձելով՝ դիմել են ՊԵԿ, որն իրենց հարցմանն ի պատասխան նշել է, որ առևտրային գաղտնիք է:
«Սա մեզ համար տարօրինակ է, որովհետև ինձ հասու է պետական գաղտնիքի նույնիսկ ամենագաղտնիացված տեղեկատվությունը, սա ուղղակի ավանդույթների պակաս է»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք ուսումնասիրում են և կներկայացնեն, ըստ շուկաների, խոչընդոտներն ու հակամրցակցային խնդիրները: