Ոստիկանությունում դրական զարգացումները շատ են. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային Ժողովում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիների դժգոհություններն ամենաշատը իրավապահ համակարգից են:  

Այսօր լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ Արադադատության նախարարությանը, քանի որ վերջինս  ունի նոր նախարար, և ոստիկանությանը, որի ղեկավար Վլադիմիր Գասպարյանը անընդմեջ խոսում է ոստիկանության բարեփոխումների մասին: Մինչ այդ Կարեն Անդրեասյանը նշեց, որ իրավապահ համակարգի բուրգի երկու հիմնական գագաթներն են դատարանն ու դատախազությունը:

«Գուցե շատ ընդհանրացրեցի, բայց ես կուզեի դուրս բերել այսօրվա արդարադատության նախարարության գործընթացները, որովհետև հայտարարություն ենք արել, որ տեսնում ենք դրական զարգացումներ: Ոստիկանությունում թեև խնդիրները վերջնականապես լուծված չեն, բայց դրական զարգացումները շատ են, և սա այն մարմինն է, որ մենք գրեթե խախտման որոշում չունենք: Այսինքն` այստեղ ականջը շատ լավ է լսում, շատ ընկալունակ է ու բարի: Բայց դատախազությունն ու դատարանը, որոնք այս համակարգի ամեն ինչի որոշողն են, լուրջ խնդիրներ ունեն»,- նշեց օմբուդսմենը: Նա  հավելեց, թե շուտով  այս ոլորտի հետ կապված կներկայացնի վիճակագրություն:




Լրահոս