Ժիրայր Սեֆիլյանը` իր կնոջը քաշքշելու միջադեպի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ հինգ երիտասարդ քաշքշել են «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի կնոջը` Նանոր Սեֆիլյանին:

Պատճառը, Armlur.am-ի տեղեկություններով, եղել է այն, որ «Դուրս մեր գրպանից» շարժման պիտակներով Նանոր Սեֆիլյանի մեքենային է մոտեցել հինգ հոգի և պարտադրել հանել պիտակները: Վերջինս դիմադրել է, ինչն էլ վերածվել է քաշքշուքի:

Armlur.am-ի հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանը նշեց` երբ իր անձի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայության կողմից սպառնալիքի մասին հայտարարություն եղավ, չանցած երկու-երեք օր` տեղի ունեցավ իր կնոջ նկատմամբ ոտնձգությունը:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս