Ն.Նազարբաևը հորդորել է Հայաաստանին «չգրգռել Ադրբեջանին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցել այս տարվա հունիսին, հինգշաբթի հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Սակայն կա մի հարց, որը պետք է լուծել` այն այնքան էլ դուրեկան չէ մեզ համար, կիրառել այն, ինչ դուք կիրառել եք ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) մտնելիս, որպեսզի այնքան էլ չգրգռենք Ադրբեջանի մեր ընկերոջը, ՄԱԿ-ի կողմից ֆիքսված սահմաններերում: Դուք այդպես անդամակցել եք ԱՀԿ-ին. նախադեպ կա», -ասել է նա, դիմելով Հայաստանին:

Ն. Նազարբաևը հավելել է, որ ստացվել է Ադրբեջանի նախագահի նամակն այն մասին, որ Հայաստանն անդամակցել է ԱՀԿ-ին այդ վերապահումով: «Այսօր մենք դա չենք քննարկելու, սակայն պետք է լուծել հարցը», – եզրակացրել է Ղազախստանի նախագահը, տեղեկացնում է newskaz.ru-ն:

Հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևի, Լեռնային Ղարաբաղն ընդգրկված է Ադրբեջանի սահմաններում:




Լրահոս