
«Մեղավոր չեմ, որ գործարար եմ»:
Իսկ գարեջրագործ Հակոբին որեւէ մեկը գործարարությամբ զբաղվելու համար չի էլ մեղադրում: Պարզապես նման մարդկանց խնդրել, առաջարկել ու նրանցից պահանջել են, որ կա՛մ օրենսդիր գործունեությունն ընտրեն, կա՛մ գործարարությունը: Իսկ մեղքը Հակոբ Հակոբյանը կարող է քավել` ոչ թե ժամանակից շուտ առաջադրվելու մասին հայտարարություն տարածելով, այլ իր հիմնական զբաղմունքին անցնելով: Այլապես դեռ հնուց է հայտնի, որ մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնելն անհնարին է: Եւ այստեղ գործարարին բնորոշ ճարպկությունն անգամ չի կարող օգնել վերընտրվելու մեծ ցանկությամբ տոգորված Հակոբ Հակոբյանին: