«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը թաքցնում կամ խուսափում է նոր չվերթներ փակելու մասին տեղեկություններ հաստատելուց:
Մինչդեռ ընկերության կենտրոնական գրասենյակը օրերս հաստատել էր շուրջ երկու տասնյակ չվերթների փակման մասին լուրը, որոնց թվում էին նաև Մինվոդի-Երևան և Դոնի-Ռոստով -Երևան երթուղիները:
Armlur.am-ի հեռախոսազանգերն ընկերության տարբեր հեռախոսահամարներին որևէ հստակ պատասխան այդպես էլ չգրանցեցին:
«Աէրոֆլոտի» հայկական գրասենյակի ներկայացուցիչները մեծ մասամբ զարմանում էին հարցից և խուսափողական պատասխաններ տալիս:
Առաջիկա օրերին, եթե ընկերությունը հստակեցնի և հրապարակի փակված չվերթների ցանկը, ապա մենք կրկին կանդրադառնանք թեմային: