
«Պատգամավոր դառնալը ծանրություն է, որը պետք է կարողանաս բարձրացնել»:
Լավանդայի Արայիկն ինքն իր վրա բազմիցս այդ փորձարկումն արել է: Իհարկե, նշված ծանրությունը նրան երբեք չի հաջողվել բարձրացնել, բայց, ինչպես ասում են, սեփական մաշկի վրա է զգացել դրա իրական ծանրությունը: Երեւի թե փորձառություն էլ է ձեռք բերել: Հիմա նա հերթական անգամ է պատրաստվում ծանրաձողին մոտենալ: Նա մտադիր է դա անել այն կուսակցության հետ, որը հազիվ թե կարողանա ծանրաձողը խմբով «տեղից պոկել»: Այնպես որ, ամեն ինչ շարունակում է նախկինի նման անորոշ մնալ, եւ Լավանդայի Արայիկը հավանաբար կմնա առանց ծանրության: Բայց պետք չէ տխրել, ապագայում էլի ընտրություններ կլինեն: