«Ի՞նչ եք կարծում, մինչեւ ընտրություններ Ռ.Քոչարյանն ասելիք չի՞ ունենա, իհարկե կունենա»:
Քոչարյանի ասելիքի եւ անելիքի վերաբերյալ թիվ մեկ լրատուն թերեւս պետք է Վ.Սողոմոնյանը լինի, բայց այս դեպքում նա նախ հռետորական հարցադրում է անում, հետո նոր, փակագծերը բացելով, վստահեցնում, թե երիտասարդ թոշակառուն դեռ իր խոսքն ասելու է: Ափսոս միայն, որ Ռ.Քոչարյանը չի շտապում… Թե չէ հաշվի առնելով որոշակի լարվածությունը` լավատեսներին թվում է, թե այս անգամ նա ինչ-որ կարեւոր բանի մասին է խոսելու: Իսկ հիասթափությունը թերեւս անխուսափելի պետք է լինի, քանի որ սպասելիքները Քոչարյանի խոսքից, ինչպես միշտ, ավելի քան կանխատեսելի են` հատկապես վերջին շրջանի նրա հայտարարությունները հաշվի առնելով: