Սլավյանսկում խփված ինքնաթիռում գեներալ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհազորայինների կողմից խփված ինքնաթիռում զոհվել են 14 ուկրաինական զինվորականներ, այդ թվում մի գեներալ, հայտնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:

«Հենց նոր տեղեկատվություն է ստացվել, որ խփվել է մեր ինքնաթիռը, որը տեղափոխում էր զինվորակաների: Դա մեր 14 զինվորականներ էին, նրանք բոլորը զոհվել են, մասնավորապես` գեներալը», – հայտարարել է Տուրչինովը խորհրդարանի նիստի ժամանակ:

Ինչպես արդեն հաղորդել էր armlur.am-ը, ուկրաինական զինվորական ինքնաթիռը խփվել էր Սլավյանսկում` աշխարհազորայինների և ուժայինների միջև ընթացող մարտի ժամանակ:




Լրահոս