
Եվրասիական տնտեսական միության ստեղծումը հետագայում կդառնա Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի քաղաքական, ռազմական և հումանիտար միասնության հիմքը: Նման համոզվածություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Բելառուսի նախագահը հիշեցրել է, որ «պայմանագրի ստորագրման ուղին երկար և բարդ է եղել»:
«Այդ ուղին անցնելիս մենք կորուստներ ենք ունեցել: Ես ի նկատի ունեմ Կուչմայի ժամանակաշրջանի Ուկրաինան, որը ևս մեզ հետ սկսել է այդ դժվարին աշխատանքը: Ցավոք, բեռը շատ ծանր դուրս եկավ Ուկրաինայի համար: Սակայն ես համոզված եմ, որ վաղ թե ուշ Ուկրաինան կհասկանա, թե որտեղ է իր երջանկությունը», – ասել է Լուկաշենկոն: