Ռուսաստանի duty free-ն մենաշնորհված է և փակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) պարզել է, որ չհարկվող առևտրի շուկան (duty free) Ռուսաստանում մենաշնորհված է և փակ է նոր մասնակիցների մուտքի համար:

Ուսումնասիրության տվյալներով՝ նշված խանութներից 67-ում duty free գործունեություն է իրականացրել մեկ օպերատոր, 14-ում` երկուական, երեքում` երեքական, և միայն հինգ կետերում` չորս և ավելի օպերատորներ:

duty free շուկայի բարձր համակենտրոնացումը բացատրվում է նրա փակ լինելով, քանի որ նոր մասնակիցների մուտքը շուկա առաջացնում է անհաղթահարելի խոչընդոտներ, մասնավորապես`չհարկվող առևտրի խանութների կազմակերպման համար տարածքների սահմանափակ լինելը և դրանցում այս կամ այն ապրանքներ վաճառելու անհնարինությունը. տեղեկացնում է itar-tass-ը:




Լրահոս