Ինչի՞ համար է այդքան գումար ծախսվում արտգործանախարություն պահելու վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արտգործնախարարությունը միշտ ասում է, որ պատշաճ կերպով պատեհ պահին տեղյակ կպահենք կարևոր իրադարձությունների մասին: Դուք ասացիք, որ քաջատեղյակ ենք Աստանայում ընթացող նիստին:  Հենց այդ է, որ ոչ մեկս քաջատեղյակ չենք, թե ինչ է կատարվում այնտեղ»,- 2013թ.-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսպիսի  հարց ուղղեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին:   

«Գուցե կան նուրբ հարցեր, որոնք պետք է ներկայացնենք ավելի նեղ շրջանակում: Ինչևէ, Ղարաբաղի կարգավիճակը Մաքսային Միության տարածքում ոչ թե տեխնիկական հարց է, այլ` ճակատագրական Հայաստանի համար»,- նշեց Արզումանյանը:  

Նա նաև հարց ուղղեց Ցեղասպանության 100 ամյակի միջոցառումների լոգոյի վերաբերյալ, ասելով, որ լոգոն ներկայացրած կազմակերպությունը գրագողություն է արել, քանի որ դա ռուսական հայտնի կազմակերպության լոգոն է եղել:

Փոխարտգործնախարարը նշեց, որ լոգոյի հետ կապված արտգործնախարարությունը որևէ կերպ ընդգրկված չէ  և հանձնաժողովը հաստատել է այն:  

Արզումյանյանն էl  արձագանքեց. «Եթե դուք էլ եք ամեն ինչին ծանոթանում  լրատվամիջոցներից, ապա ինչի՞ համար է այդքան գումար ծախսվում արտգործանախարություն պահելու վրա, մեկ լրատվամիջոց կպահենք ու կտեղեկանանք ամեն ինչին, այնինչ հսկայական գումարներ են ծախսվում հենց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի աշխատանքների համար», – ընդգծեց պատգամավորը:   




Լրահոս