Ազգային ժողովում արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Կարեն Նազարյանը հստակ չկարողացավ պատասխանել պատգամավորների հարցերին՝ Աստանայում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Նազարյանին հարցրեց, թե ԼՂՀ-ի հետ կապված ի՞նչ որոշում է սպասվում: Նա հիշեցրեց, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, թե Հայաստանը կարող է Եվրասիական միության անդամ դառնալ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Զոհրաբյանը ընդգծեց, որ այս հայտարարությունը լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար:
«Ի վերջո, ԼՂՀ-ն Հայաստանի հետ միասին լինելո՞ւ է նոր տնտեսական ինտեգրացիոն տարածքի անդամ, թե ոչ»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը: Նման հարցադրում արեց նաև պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Կարեն Նազարյանը, սակայն, հարցերին հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ ինքը տեղյակ չէ, թե այսօր իր աշխատանքային առաջին օրն է: «Պետք է տեղյակ լինեն, որ ասեն, վաղուց Հայաստանը չի ձևավորում իր արտաքին օրակարգը»,- եզրակացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: