ԴԱՏԸ` «ՆՈՐ ՏՈՂԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցյալ տարվա հուլիսին «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայց էր ներկայացրել «Իջեւան ստուդիա» ՍՊԸ ընկերության եւ այդ հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ` պահանջելով պարտավորեցնել Նաիրա Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիա» ընկերությանը հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ Նաիրա Խաչիկյանից եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից համապարտությամբ բռնագանձել 3 միլիոն դրամ` որպես  փոխհատուցում, եւս 264 հազար  դրամ` որպես դատական ծախս: Հայցադիմումի մեջ նշված է, որ 2011թ.  հունիսի 21-ին Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրով, ինչպես նաեւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ մի քանի անգամ հեռարձակվել են տեսանյութեր, որոնց մեջ տեղ են գտել «Իջեւանի ՃՇՇ»-ի գործարար համբավն արատավորող կեղծ տեղեկություններ: Դատը սկսվել էր 2011թ. օգոստոսի 18-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում: Կայացել էին մի քանի նիստեր, սպասվում էր, որ արդեն նոյեմբերին դատավոր Արշակ Շահոյանը կհրապարակի վճիռը:
Սակայն անսպասելի կերպով գործը քննող դատավորը փոխվեց: Հունվարի 20-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Արման Կուրեխյանը դատը սկսեց փաստացի «նոր տողից»: Նա կողմերին առաջարկեց համաձայնության գալ, սակայն այն չկայացավ: Այս գործով դատական հաջորդ նիստը նախատեսված է փետրվարի 3-ին:




Լրահոս