Թուրքիայում անցկացվում են «Էֆես-2014» պլանային զորավարժություններ: Ինչպես տեղեկացնում է «Միլիյեթ» թերթը, զորավարժությունների նպատակն է միջպետական հակամարտության դեպքում զորքերի բոլոր տեսակների համաձայնեցված գործողությունների մշակումը:
Զորավարժությունները անցկացվում են Իզմիրում, դրանց մասնակցում են 8,5 հազար զինվորներ և սպաներ, հրետանին, օդուժը, նավերն ու մոտոռանավը, մոտ 160 միավոր զրահատեխնիկա:
Զորավարժություններին ներկա են արտասահմանյան զինված ուժերի մոտ 50 ներկայացուցիչներ և մոտ 1000 դիտորդներ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: