ՄԱՐԶՊԵՏՆ ԱՆՏԵՂՅԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ.  հաշվետվության մեջ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն անդրադարձել է տարվա ընթացքում մարզի տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներին: Մարզպետի տարեկան հաշվետվությունը տեղադրված է մարզպետարանի ինտերնետային  կայքում (www.tavush.gov.am): Հեռահաղորդակցության ոլորտում  առկա իրավիճակը եւ հեռարձակվող հանրապետական հեռուստաալիքները ներկայացնելով` Ղուլարյանն  անդրադարձել  է  նաեւ մարզում գործող տեղական հեռուստաընկերություններին եւ նշել. «Ունենք  նաեւ  3  տեղական  ծրագրեր`  «RTV»-ն`  Դիլիջանում,  «Տավուշ»-ը` Նոյեմբերյանում  եւ «Իջեւան  ստուդիա»-ն`   Իջեւանում»: Նախ ճիշտ չէ, որ մարզի ղեկավարը հեռուստաընկերությունները համարում է «ծրագրեր», հեռուստաընկերություններն ունենում են ծրագրեր: Բացի այդ, անհասկանալի է` ինչ է նշանակում «ունենք», մասնավոր հեռուստաընկերությունները հո մարզպետարանի կամ մարզպետի սեփականությունը չե՞ն, պետք է ասել` մարզում գործում են հեռուստաընկերություններ: Էլ չասած,  որ 12 տարի  պաշտոնավարող, Հայաստանի «ամենաերկարակյաց» մարզպետը չգիտի, որ Դիլիջանի «RTV» հեռուստաընկերությունն արդեն 3,5 տարի է, ինչ չի գործում: Այն հեռարձակման արտոնագիր չուներ եւ 2008թ. օգոստոսից դադարեց գործել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս