
Ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ մտադիր է դիմել ռուսաստանյան իշխանություններին` իրեն տրված ժամանակավոր ապաստարանի թույլտվությունը երկարացնելու խնդրանքով, որի ժամկետը լրանում է ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին. տեղեկացնում է itar-tass-ը:
Նա նաև հայտարարել է, որ իրեն հայրենասեր է համարում և ցանկանում է վերադառնալ ԱՄՆ: «Եթե ես կարողանայի մեկնել աշխարհի ցանկացած վայրը, ես կնախնըտրեի տուն վերադառնալ:
Նրա խոսքով՝ փոխանցելով լրատվամիջոցներին ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող էլեկտրոնային լրտեսման մասին փաստաթղթերը՝ նա «գործել է իր երկրի շահերից ելնելով»: Հայրենիքում Սնոուդենին գաղտնի տեղեկատվության հրապարակման մեղադրանք է ներկայացվել, և նրան սառնում է երկարաժամկետ ազատազրկում: