Կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մեննի Պակյաոյի (56−5-2, 38 KO) վերադարձը մեծ ռինգ հետաձգվում է նոյեմբերի 8-ից մինչև նույն ամսվա 22-ը. հայտարարել է ֆիլիպինցի մարզիկի պրոմոուտեր Բոբ Արումը:
Մենամարտի անցկացման վայրը, սակայն, չի փոխվում՝ Մակաո: Մարտի օրը ստիպված են եղել փոխել երգչուհի Սելին Դիոնի համերգի պատճառով, որը կայանալու է հենց նոյեմբերի 8-ին The Venetian կազինոյի արենայում, որտեղ էլ պլանավորված է մարտի անցկացումը:
«Մենք տեղափոխում ենք մենամարտի օրը: Մեննին կմենամարտի այստեղ նոյեմբերի 22-ին, իսկ Սելիոն Դիոնի համերգը նոյեմբերի 8-ին է», – ասել է մարզիկի պրոմոուտերը: