
Մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հանրապետության տոնի կապակցությամբ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար մարզաշխարհի մի քանի ներկայացուցիչներ արժանացել են պարգևների և կոչումներ:
Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել է «Գյումրու աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն Յաշա Անուշավանի Եղիազարյանը:
ՀՀ վաստակավոր մարզչի կոչմանն են արժանացել` «Աշխատանքային ռեզերվներ» մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի տնօրեն Ռոբերտ Էդուարդի Խաչատրյանը, «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն Միքայել Լևոնի Հայրապետյանը, ՀՀ ծանրամարտի երիտասարդական հավաքական թիմի մարզիչ Հակոբ Լեռնիկի Փիլոսյանը:
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչմաննեն արժանացել՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամ Ռազմիկ Վաղարշակի Այվազյանը, ՀՀ լողի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Միսակ Արամի Գաբրիելյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Լյովա Արտավազդի Սամվելյանը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայություն