2011 թվականի հաշվետվության մեջ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն անդրադարձել է մարզի տարբեր ոլորտներում 2011 թվականին կատարված աշխատանքներին: Մարզպետի տարեկան հաշվետվությունը տեղադրված է մարզպետարանի ինտերնետային կայքում [www.Tavush.gov.am]: Հեռահադորդակցության ոլորտում առկա իրավիճակը, հեռարձակվող հանրապետական հեոուստաալիքները ներկայացնելով`” մարզպետը նաև անդրադարձ է կատարել մարզում գործող տեղական հեռուստաընկերություններին և նշել. “”Ունենք նաև 3 տեղական հեռուստաընկերություն` “”Տավուշը”” և “”Քամոտը””` Նոյեմբերյանում, “”Իջևան ստուդիա””ն` Իջևանում””: Թերթը նկատում է, որ մարզում գործող տեղական հեռուստաընկերությունները ոչ մարզպետի, ոչ էլ մարզպետարանի սեփականությունը չեն: Նա միայն 40 տոկոս բաժնեմաս ունի մարզային “”Տավուշ”” հեռուստաընկերությունում, այն էլ իրավաբանորեն ձևակերպված է իր բարեկամի անունով: 12 տարի պաշտոնավարող մարզպետը երևի չգիտի, որ 2011 թվականի սեպտեմբերի 1-ից, ավելի բան 5 ամիս, Նոյեմբերյանի “”Քամուտ”” հեռուստաընկերությունը եթեր դուրս չի գալիս:
Առավոտ. Քանի՞ հեռուստաընկերություն ունի Տավուշի մարզպետը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ