ԱԳՆ-ն շարունակում է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվեց ՀՀ արտաքին գործերի նախարարությանը եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարների վերաբերյալ կատարողականը:

Արտաքին Գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը նշեց, որ հաշվետու տարում նախարարությունը շարունակել է իր բազմաֆունկցիոնալ աշխատանքը տարբեր ուղղություններով:

«Մասնավորապես ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը շարունակել է Մինսկի խմբի համանախագահողների հետ համատեղ իր ջանքերը՝ հիմնահարցի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վրա հիմնված: Աշխատանք է տարվում նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: ԱԳՆ-ն շարունակում է զարգացնել եւ ամրապնդել ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ», – նշել է նա, հավելելով, թե  ԱԳՆ-ն շարունակում է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ:

Մանասարյանն անդրադառնալով արդեն հայ-թուրքական հարաբերություններին՝ նշեց, որ այդ հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային մոտեցումը շարունակել է վայելել միջազգային հանրության աջակցությունը:




Լրահոս