
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին:
Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Գագիկ Ծառուկյանն Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի կողմից պարգևատրվեց երկրի բարձրագույն ու պատվավոր պարգևներից մեկով: