
Երկգլխանի, երկպոչանի, վեցոտանի հորթ է ծնվել Կոտայքի Պտղնի գյուղում: Ծնվելուց անմիջապես հետո հորթուկը սատկել է թթվածնային քաղցից: Անասնաբույժները կեսարյան հատում են արել մոր կյանքը փրկելու hամար:Հորթը Երևան է տեղափոխվել հետազոտությունների նպատակով: Կենդանիների անոմալ ծնունդները վերջին տարիներին ավելացել են:2011-ին մեր հանրապետությունում 30 նման ծնունդ է եղել: Անասնաբույժները մի քանի պատճառներ են մատնանշում՝ ամենատարածվածը կենդանիների բնական ճանապարհով բազմացումն է: Անոմալ ծնունդներից խուսափելու համար գյուղնախարարությունը արհեստական բեղմնավորման միջոցառումներ է իրականացնում տարբեր մարզերում: