Հ․ Աբրահամյանն ամեն ինչ անում է Երրրոդմասցի Լյովիկին Հայաստանում թիվ մեկ քրեական հեղինակություն կարգելու համար․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտ ամսին տեղեկություններ տարածվեցին, որ ծեծի է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկը:

Նրան ծեծի էին ենթարկել քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ, եւ Երրորդմասցի Լյովիկը: Ու այս միջադեպից հետո հայրենի քրեական աշխարհը բաժանվել է երկու մասի: Մի մասը պաշտպանում է Երրորդմասցի Լյուվիկին, մի մասն էլ՝ Օշականցի Գեւորիկին: Ավելին՝ հակամարտող խմբավորումներին սկսել են «տանիք լինել» քաղաքական դաշտի ներկայացուցիչները:

Մասնավորապես, քրեական աշխարհից եղած արտահոսքի հետեւանքով, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, այս իրավիճակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աջակցում է Երրրոդմասցի Լյովիկին եւ ամեն ինչ անում, որ նա Հայաստանում կարգվի թիվ մեկ քրեական հեղինակություն, մինչդեռ Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն էլ ամեն ինչ անում է Օշականցի Գեւորիկին սատարելու համար եւ պահանջում ներողություն խնդրել նրանից»: 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:     




Լրահոս