Միկոյանի արձանը «Կռազի պարկի» ձուլարանից անհետացել է․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Անաստաս Միկոյանի բրոնզե արձանը «Կռազի պարկի» ձուլարանից անհետացել է։ Ձուլարանի աշխատակիցները երեկ մեր թղթակցին ասել են, որ նույն օրը արձանն իրենց մոտից տարել են։ Թե ով եւ որտեղ, ձուլարանի վարպետները չեն հայտնել։

Միկոյանի արձանը ձուլարանից հանելու մասին տեղեկություն չեն ունեցել ոչ Երեւանի քաղաքապետարանը, ոչ էլ քանդակագործ Գագիկ Ստեփանյանը, ում վստահված էր արձանի ձուլման որակի հսկողությունը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։

 




Լրահոս