Փետրվարի 2-ին`ժամը 19.57-ին տեղեկատվություն է ստացվել,որ թունաքիմիկատից թունավորումով ,Էրեբունիե բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ,1991 թվականին ծնված Արմեն Գրիգորյանը:Տուժածի առողջական վիճակը ծանր է:Շմոլ գազից թունավորումով Մասիս քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատի մարզի Ռանչպար գյուղի բնակիչներ`2005 թվականին ծնված Միլենա, 2005 թվականին ծնված Էլենա, 2007 թվականին ծնված Մհեր, 2009 թվականին ծնված Մարատիկ,1977 թվականին ծնված Քրիստինե Ազիզյանները, 1977 թվականին ծնված Արման և 1951 թվականին ծնված Անահիտ Կիրակոսյանները: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար
ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ