Մայիսի 30-ին` ժամը 07.15-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում Վարդենիս քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.41 աստիճան և արևելյան երկայնության 45.58 աստիճան: