Ուրբաթ առավոտյան ուկրաինական բանակը վերսկսել է Սլավյանսկի ռմբակոծությունները. տեղեկացնում է РИА Новости-ն:
Ռմբակոծությունն իրականացվում է քաղաքի կենտրոնում, որտեղ կուտակված են հակառակորդի հիմնական ուժերը: Ինչպես նշում են տեղի բնակիչները, այսօր ռմբակոծությունն առավել ուժգին է: Հավանաբար, դա կապված է այն բանի հետ, որ նախօրեին աշխարհազորայինները խփել էին Ազգային գվարդիայի 12 զինվորներով ուղղաթիռը: Կար նաև երկրորդ խփված ինքնաթիռի մասին տեղեկատվություն, սակայն այն առայժմ չի հաստատվել:
Նախօրեին քաղաքի բնակիչները սկսել են երեխաների կազմակերպված տարհանում` 200 երեխայից բաղկացած առաջին խումբն ուղարկվել է «Արտեկ» մանկական ճամբար: