
Հնդկաստանում ուղեւորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենայի: Ավտովթարը տեղի է ունեցել Ասսամ նահանգում : Գնացքի յոթ վագոն դուրս են եկել ռելսերից:Բեռնատար մեքենայի վարորդը տեղում մահացել է: Ընդհանուր առմամբ վթարից զոհվել է 15 մարդ, 50-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: