
Ռուսաստանյան Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմում ձերբակալել է «Աջ սեկտորի» դիվերսիոն-ահաբեկչական խմբի անդամներին, ովքեր ահաբեկչական ակտեր էին ծրագրում Սիմֆերոպոլում, Յալտայում և Սևաստոպոլում. տեղեկացնում է РИА Новости-ն:
Խուզարկությունների արդյունքում խմբի անդամների բնակավայրերում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, զենք-զինամթերք, շինարարական ներկեր, որոնք օգտագործվել են «Մայդանի» անկարգությունների ժամանակ:
Կասկածյալները խոստովանական ցուցմունքներ են տալիս Ղրիմի տարածքում իրավիճակի ապակայունացման նպատակով իրականացվող ահաբեկչական ակտերին կազմակերպմանը «Աջ սեկտորի» մասնակցության վերաբերյալ: