Ալյուրը թանկացել է. «գործարարները մտնում են ժողովրդի գրպանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գյուղմթերք արտադրողները պաշտպանված կլինեն այն դեպքում, երբ նրանց մասին օրենք լինի»,-այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց «Հայ ագրարագյուղացիական միավորում» հկ նախագահ, գյուղատնտես Հրաչ Բերբերյանը:

Քանի դեռ այդ օրենքը չկա, ըստ գյուղատնտեսի՝ գյուղմթերք արտադրողները կկանգեն խնդրի առաջ: Մյուս խնդիրը, որին անդրադարձավ Հրաչ Բերբերյանը, «մորմազգիների ցեց» հիվանդությունն է, որի դեմ միայն գյուղացին չի կարող պայքարել:

«Զանգվածային օդային պայքար պետք է լինի դրա դեմ: Համոզված եմ` կառավարությունն ուշ թե շուտ գնալու է դրան»,-ասաց բերբերյանը:

Պայքարի ավիացիա է պետք մորմազգիների դեմ պայքարելու համար: Պետք է օդային մասսայական պայքար, ոչ թե դա պետք է անի գյուղացին: Կառավարությունը գնալու է դրան ուշ թե շուտ:

Հարցին` ինչով է պայմանավորված ալյուրի գնի բարձրացումը, Բերբերյանը դա պայմանավորեց վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խոշոր գործարարների հանդիպմամբ, երբ վարչապետը հայտարարել էր, որ բոլորը պետք է խաղան հավասար դաշտում և դուրս գան ստվերից: Դրանից հետո ալյուրի գինը բարձրացավ 8 տոկոսով: «Արհեստականորեն բարձրացնում են գներն այն դեպքում, երբ ունենք ներկրված ու պահեստավորված ցորեն: Մեր վայ գործարարները փորձում են բյուջե լցնել ժողովրդի գրպանի հաշվին: Վարչապետը պետք է սրա դեմն առնի»,- եզրափակեց Բերբերյանը: 




Լրահոս