«Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերությունները խախտել են օրենքը` օգտագործելով «Ջերմուկ» անվանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՏՄՊՊՀ նիստին զեկուցվեց, որ «Ջերմուկ» ընկերությունը հանձնաժողովին դիմում է ներկայացրել այն մասին, որ «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերություններն արտադրանքի պիտակավորման ժամանակ օգտագործում են «Ջերմուկ» ապրանքային նշանը, որը շփոթություն է առաջացնում իրենց ընկերության արտադրանքի նկատմամբ:

Հարուցված վարչական վարույթի ընթացքում հանձնաժողովը պարզել է նաև, որ բացի ուրիշին պատկանող ապրանքային նշանի նմանակումից՝ առկա է ևս մեկ խնդիր:

Համաձայն օրենքի՝ տվյալ ապրանքատեսակը կարող է կոչվել այս կամ այն աշխարհագրական տեղանվան անվանումով, եթե այն արտադրված է հենց տվյալ վայրում:

Տվյալ դեպքում «Ջերմուկ գոլդ» և «Արփի» ընկերությունների գործունեությունը հակասում է օրենքին:

Զեկույցից հետո տնտեսվարողները հայտնեցին, որ արդեն խախտումները վերացված են:

Այս առիթով հանձնաժողովը նախազգուշացում տվեց երկու տնտեսվարողներին էլ:




Լրահոս