Քաղաքացիները պետք է պարտադիր զինվորական ծառայություն անցնեն. Հ. Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Կառավորության երեկվա որոշմամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստացած մի խումբ սփյուռքահայեր ազատվեցին պարտադիր զինվորական ծառայությունից: Այս որոշումը մի շարք քննադատությունների արժանացավ:

Այսօր լրագրողների հետ զրույցում Սփռույքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադառնալով այդ որոշմանը, նշեց, թե ՀՀ զինապարտության մասին օրենքով՝ ՀՀ քաղաքացիները պետք է պարտադիր զինվորական ծառայություն անցնեն:

«Դա նաև սահմանադրական նորմ է, սակայն օրենքն ունի որոշակի կետեր, որով ասում է՝ որ դեպքում գիտնականը, երեք-չորս երեխա ունեցողը, խնամողը, քաղաքացին կարող է ազատվել կամ տարկետում ստանալ: ՀՀ կառավարությունը տասնյակ տարի է՝ տալիս է տարկետում ուսանողներին, հոգևորականներին, այս երկու կատեգորիաներին հիմնականում, որպեսզի նրանք կամ սովորեն կամ ծառայություն անցնեն»,-նշեց նախարարը:

Հակոբյանի խոսքով՝ եթե խոշոր կառույցներն ու կազմակերպությունները հարց են բարձրացնում ու իրենք այդ հարցը «քնեցնում են», կրկին սկսում են քննադատել:

«Սիրիայում հոգևորականն այսօր բանակին հավասար ծառայություն է իրականացնում, և այդ երիտասարդները պետք է Սիրիայում ծառայեն: Լաթաքիան առաջինը, որ մեր Քեսաբի հայությանը դուրս արեցին, եկեղեցին ամբողջ պատասխանատվությունը իր վրա վերցրեց և եկեղեցական ծառայողներն էին ծառայում՝ 370 հոգու կերակուր, հագուստ, սնունդ բերելու հարցում»,-եզրափակեց նա:




Լրահոս