«Ես թշնամուս չէի ուզում տեսնել այն վիճակում, ինչ վիճակում տեսա Սերժ Սարգսյանին երեկ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը` անդրադառնալով երեկ Աստանայում տեղի ունեցած հանդիպմանն ու Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը:
Անդրադառնալով Նազարբաևի կողմից Ադրբաջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակի ընթերցման պահին Սերժ Սարգսյանի արձագանքին՝ Արամ Մանուկյանը նշեց. «Այդքան անարժանապատիվ, այդքան խեղճ, մեղքս գալիս էր: Քեֆս գալիս էր մնացած երկրների նախագահների դիրքից, խոսքի ուժգնությունից, դիրքորոշումից:
Ափսոսում եմ, ցավ եմ ապրում, որ իմ երկիրն ունի այնպիսի ղեկավար, ով չի զգում, որ ինքը ղեկավար է, ով չի զգում, որ իր երկրի շահերն է պահում, ով չի զգում, որ իր հետևում ժողովուրդ կա կանգնած: Անարժանատատիվ դրսևորում: Դաս չսովորած աշակերտի կարգավիճակ, ամոթ էր:
Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի համար շատ հարմար ժամանակ է հրաժարական տալու», – հայտարարեց նա: