Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Հայկ Գեվորգյանը տեղափոխվեց մեկուսարան (թարմացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան բերման է ենթարկվել “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը :Նրան առավոտյան, աշխատանքի գալու պահին շրջապատել են քաղաքացիական հագուստով անձինք և տարել անհայտ ուղղությամբ։ Ավելի ուշ պարզվել է, որ Գեւորգյանը  տարվել է Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք:Ոստիկանությանությունից հաստատեցին , որ Հայկ Գեւորգյանը կալանավորված է եւ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 242 և 244 հոդվածների առաջին մասով՝ վրաերթ, որն առաջացրել է միջին ծանրության վնաս և դեպքի վայրը թողնելը եւ փախուստի դիմելը: Դեպքը, ըստ ոստիկանության կատարվել է այս տարվա հունվարին:Հարցին, թե ինչու է լրագրողը կալանավորված, եթե նրան մեղադրանք չի առաջադրվել եւ 72 ժամը չի լրացել, ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ նա հետախուզման մեջ է եղել: Քիչ հետո “ՀԺ”-ի խմբագրությունը հանդես կգա հայտարարությամբ:




Լրահոս