Անչափահասների թրաֆիքինգի դեպքերը աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011 թվականի ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 527 դեպք, որոնք կատարվել են 453 անչափահասների կողմից, սակայն 2010 թվականի համեմատ հանցագործությունների թիվը աճել է 18 դեպքով,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության 2-րդ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ, անչափահասների գործերով վարչության պետ Նելլի Դուրյանը` արձանագրելով, որ նկատվել է անչափահասների կողմից կատարվող սպանության դեպքերի նվազում:Սրա փոխարեն, սակայն, աճել են անչափահասների կողմից մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը, մասնավորապես՝ 2010 թվականին արձանագրված 30 դեպքի փոխարեն նախորդ տարի մարմնական վնասվածք հասցնելու 54 դեպք է գրանցվել: Աճել են նաեւ անչափահասների շրջանում կատարվող գողության դեպքերը` 2010 թվականի 256 դեպքի համեմատ 2011-ին արձանագրվել է 318 դեպք:Աճել են նաեւ  անչափահասների թրաֆիքինգի դեպքերը. 2010 թվականին արձանագրված անչափահասների թրաֆիքինգի 3 դեպքի փոխարեն՝ նախորդ տարի թրաֆիքինգի 5 դեպք է արձանագրվել:Այնուհանդերձ, անչափահասների գործերով վարչության պետի խոսքով՝ անչափահաս կրկնահանցագործների թվի շեշտակի նվազում ունենք:




Լրահոս