Տ. Սարգսյան. Մենք նավթ չունենք, սակայն ունենք այլ ռեսուրսներ՝ ավելի թանկ եվ կարեվոր.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպաններ Ջոնաթան Ջեյմս էյվզին և տիկին Քեթրին Ջեյն Լիչին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ: “Ձեր աշխատանքից շատ բան է կախված: Առաջին հերթին կարևոր է, որպեսզի Մեծ Բրիտանիայի դիվանագիտոթյունը տարածաշրջանում ապահովի բալանսավորված մոտեցում: Մենք նավթ չունենք, սակայն ունենք այլ ռեսուրսներ՝ ավելի թանկ և կարևոր: Առաջին հերթին դա մարդկային կապիտալն է, որի վրա էլ շեշտարդրում ենք անում: Այդ պատճառով էլ տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ համար առաջնային ուղղություններից մեկն է”,- ասել է Տ. Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանում պետք է գտնվեն տնտեսական հետաքրքրություններ Մեծ Բրիտանիայի ներդրողների համար, որը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացման աշխատանքներին: Իր հերթին, տիկին Քեթրին Ջեյն Լիչին համոզմունք է հայտնել, որ իրենց՝ երկու դեսպաններով աշխատանքն առաջիկայում նոր և էներգիայով լի փուլ կտեղափոխի հայ-բրիտանական հարաբերությունները: Դեսպանները նշել են, որ բրիտանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ, մասնավորապես, հանքարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարբեր բնագավառներում Հայաստանի տնտեսական քաղաքականությանը, երկկողմ միջմշակութային և ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի: 




Լրահոս