Կոստա Կոնկորդիայում մնացել է մոտ 6 հազար արվեստի գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Կոստա Կոնկորդիա” նավում, որը խորտակվել էր Իտալիայի Ջիլյո կղզում, գտնվում է մոտ 6 հազար արվեստի գործ,- հայտնում է Associated Press -ը, առավել մեծ արժեք է ներկայացնում 18-21 դարերի ճապոնական գրավյուրների հավաքածուն, մասնավորապես՝ Կացուսիկի Հոկուսայի գործերը (1760-1849):”Կոստա Կոնկորդիայում” մնացել են նաեւ 19-րդ դարի բոհեմյան ապակին եւ հնաոճ այլ իրեր, որոնք զարդարում էին նավի ինտերիերը: Բացի դրանից, զբոսանավում են գտնվում “Կոստա Կոնկորդիայի” ոսկերչական խանութների զարդերը եւ բազմաթիվ այլ արժեքավոր իրեր, որոնք թողել են նավից փրկված ուղեւորները:  Փորձագետների կարծիքով նավում որոնողական աշխատանքների դադրից հետո այն դառանլու է գողերի համար ցանկալի այցելության վայր:




Լրահոս