Մոսկվայում 51-ամյա տղամարդը փորձել է սպանել հայազգի գործարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգշաբթի օրը Մոսկվայի կենտրոնում սկուտերով տղամարդը գնդակահարել է Mercedes-ի վարորդին և փորձել փախուստի դիմել: Սակայն մի քանի վայրկյան անց ոստիկանն իր սեփական մեքենայով խփել է սկուտերին: Անցորդները 51-ամյա մարդասպանին կապկպել են և ոստիկանություն ու շտապ օգնություն կանչել:

Տուժածը` հայազգի բիզնեսմեն Վիկտոր Կատանյանը, ծանր վիճակում հասցվել է հիվանդանոց. տեղեկացնում է gazeta.ru-ն:

Պարզվել է, որ սպանության փորձն իրականացնողը 51-ամյա Սերգեյ Տելենինն է: Նա հայտարարել է, որ Կատանինը կողոպտել է ծերերին և վաճառել իրենց բնակարանները:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Վիկտոր Կատանյանը զբաղվել է անշարժ գույքի բիզնեսով և իրավագիտութամբ:




Լրահոս