
Այսօր լուրեր էին տարածվել, թե Անաստաս Միկոյանի բրոնզե արձանը «Կռազի պարկի» ձուլարանից անհետացել է: Վերոնշյալն այսօր լրագրողները փորձեցին ճշտել Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից:
«Չէ՛, չէ՛, տեղյակ չեմ, ի՞նչ անհետանալ»,- այսպես պատասխանեց նա:
Այն դիտարկումներին, թե չնայած նախագիծ չկար, բայց արձանը ձուլարանում է, նա միայն արձագանքեց «չգիտեմ»-ներով ու շտապեց հեռանալ: