Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ:Ըստ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության` բարձր գնահատելով հայ–վրացական հարաբերությունները՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երկու ժողովուրդների բարեկամության դարավոր պատմությունն ու այդ համատեքստում ձևավորված ավանդույթները վստահաբար հիմք են հանդիսանում բարեկամ երկրների քաղաքների միջև գործընկերային կապերի էլ ավելի զարգացման և ընդլայնման համար։Ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման առաջնահերթությունները, քաղաքապետն ընդգծել է, որ Երևանն ու Թբիլիսին լայն հնարավորություն ունեն զարգացնելու գործընկերային հարաբերությունները մշակույթի, կրթակական, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում։ Նա նաև կարևորել է փորձի փոխանակումը տեղական ինքնակառավարման բնագավառում։ Դեսպան Շարմանաշվիլին քաղաքապետին վստահեցրել է, որ իր կողմից կանի հնարավորը՝ օժանդակելու Երևանի և վրացական քաղաքների համատեղ ծրագրերին, ինչպես նաև գործարար հետաքրքրություն ներկայացնող նախագծերին աջակցելու ուղղությամբ։




Լրահոս