«Սիրիահայերի բնակարանների խնդիրը դեռ մնում է չլուծված»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրներին: Նա ընդգծեց, որ Հայաստանում այսօր 12 հազար սիրիահայ կա, և նրանց բոլոր խնդիրները, որոնք կապված են պետության հետ, լուծված են անվճար:

Նախարարի խոսքով՝ սիրիահայերի աշխատանքի հարցերը գրեթե լուծված են. նրանք սկսել են բիզնես ստեղծել: Նախարարը նշեց, որ 70-ից ավելի սիրիահայ իր բիզնես ծրագրով վարկ է ստացել, դրանց արդյունքում բիզնեսը կայացել և աշխատում է: Սակայն բնակարանների խնդիրը դեռ մնում է չլուծված:

Նա տեղեկացրեց, որ «Նոր Հալեպ» ծրագրով 625 հոգի հերթագրվել է բնակարան ունենալու համար և, եթե գումարներ հայթայթվեն, կկարողանան բնակելի շենքեր կառուցել, իսկ եթե սիրիահայերն էլ վարկ վերցնեն, ծրագիրն իրականություն կդառնա:




Լրահոս