Ազատ արձակված «օրենքով գող» Չուվաշին համոզել են Կուզբաս չգնալ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին գործերի աշխատակիցները համոզել են ազատազրկման վայրից ազատ արձակված «օրենքով գող» Ալեքսեյ Ալեքսանդրովին (Լյոշա Չուվաշ, Պաստոր) չմեկնել Կեմերովի մարզ՝ մշտական բնակության:

Ինչպես տեղեկացրել է ՆԳՆ շրջանային գլխավոր վարչության պետ Եվգենի Շիրոկովը, այլ շրջանում ազատված Չուվաշը պատրաստվում էր մեկնել Կուզբաս` այնտեղ իր հանցավոր գործունեությունը շարունակելու նպատակով: Չուվաշին հարգող տեղական հեղինակությունները կցանկանային նրան այնտեղ տեսնել և «գողին» խոստացել էին բոլոր պայմաններն ապահովել, ընդհուպ՝ մինչև բնակարանն ու մեքենան:

«Մենք մեկնեցինք այդ պատժիչ հաստատություն, զրուցեցինք նրա հետ; Խորհուրդ տվեցինք չգալ մեզ մոտ Կուզբաս, և նա համաձայնեց», – ասել է Շիրոկովը:

Այս պահին ոստիկաններին հայտնի է Ռուսաստանում բնակվող 170 գող, սակայն Կուզբասում ոչ մի «օրենքով գող» չկա: Կուզբասյան վերջին գող Սալիխձչան Շամազովը դատապարտվել է 5 տարի առաջ և իր 15-ամյա պատժաժամկետն անցկացնում է Տյումենում:

Մարզի քրեականներին վերահսկում են «գողերի» կողմից նշանակված «նայողները», որոնց, Շիրոկովի խոսքով, ներքին օրգանները փորձում են ամեն գծով մեկուսացնել` ընդհուպ մինչև տնային կոնֆլիկտների համար ձերբակալելը. տեղեկացնում է mzk1.ru-ն:




Լրահոս