նախարարին պաշտոնանկ են արել կնոջ պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի էներգետիկայի ու կլիմայի փոփոխության հարցերի նախարար Քրիս Հյուն այսօր հեռացվել է պաշտոնից,- հաղորդում է Sky News-ը, Հյուն մեղադրվում է մեքենան արագ վարելու եւ ոստիկաններին ստելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել 2003 թվականի գարնանը, երբ Հյուն դեռ Եվրախորհրդարանի պատգամավոր էր: Նա իր կնոջ հետ վերադառնալիս է եղել լոնդոնյան օդանավակայանից, երբ նրա ավտոմեքենան կանգնեցրել են ոստիկանները:Մեղքը խոստովանելու փոխարեն, նա հայտարարել է, որ մեքենան վարել է իր կինը, վերջինս ասվածը հաստատել է, եւ տուգանքը գրվել է կնոջ անունով: Նրանց ամուսնալուծությունից հետո մի մեծ սուտ է բացահայտվել: Նրա կինը The Sunday Times-ի հետ զրույցում պատմել է ողջ ճշմարտությունը, ինչն էլ ընկել է ոստիկանության ականջը եւ դարջել արդեն նախկին ամուսնու պշտոնանկության պատճառ:




Լրահոս